Իսպանիայի գավաթակիր «Ռեալի» բրազիլացի վինգեր Ռոդրիգոն ակումբին կխնդրի վաճառել իրեն, եթե Մադրիդ գա Կիլիան Մբապեն, հայտնում է El Nacional-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի հավաքականի ավագի հնարավոր տրանսֆերը Ռոդրիգոյին ստիպել է մտածել ակումբում իր նշանակության մասին, ու նա չի բացառում հեռանալու տարբերակը:
Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան գրանդի գույները պաշտպանում է 2019 թվականից և 165 խաղում խփել է 37 գոլ, կատարել 32 ասիստ:
Fanat, Realmadrid.am