«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծում է, որ իր թիմը դեռ կարող է պայքարել մրցաշրջանի բոլոր տիտղոսների համար։
«Կարծում եմ, որ չնայած ունեցած խնդիրներին, մենք դեռ կարող ենք հաջող մրցաշրջան անցկացնել ու պայքարել բոլոր տիտղոսների համար։ Այսպես եմ ես նայում ապագային։
Մեկ ամիս անց մեկնարկելու է Աշխարհի ակումբային առաջնությունը, և մենք շանսեր ունենք այն հաղթելու։ Մենք նաև պայքարելու ենք Լա Լիգայում և ՉԼ-ում չեմպիոնության համար։ Այդպես եղել է միշտ». նշել է իտալացի մասնագետը։
Լա Լիգայի 12 տուրերից հետո «Արքայական» ակումբը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ «Բարսելոնայից» հետ մնալով 6 միավորով։
ՉԼ-ում 4 տուրերից հետո «Սերուցքայինները» 18-րդն են։
Los Merengues, Realmadrid.am