Մադրիդի «Ռեալի» նորեկ Ջուդ Բելինգեմը մարզվում է հատուկ ռեժիմով:
AS-ի հաղորդմամբ՝ անգլիացին շարունակում է վերականգնվել ծնկի վնավսածքից, որը ստացել էր Դորտմունդի «Բորուսիայում» մրցաշրջանի վերջում:
Բելինգեմի համար մշակվել է մարզումային հատուկ ծրագիր, որը ներառում է անհատական մարզումներ և աշխատանք ընդհանու խմբի հետ: Սա արվում է վնասվածքի կրկնությունից խուսափելու համար:
Հիշեցնենք, որ Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը մադրիդյան գրանդի հետ հուլիսի 19-ին կմեկնի ԱՄՆ-ում անցկացնելու միջմրցաշրջանային պատրաստության առաջին հատվածը: Հուլիսի 24-ին «Արքայական ակումբը» Լոս Անջելեսում կմցրի «Միլանի» հետ:
Fanat, Realmarid.am