Հոդվածներ

Վինիսիուսը և Բելինգեմը ստվերում են Ռոդրիգոյին
08.04.2024
883 0

Marca պարբերականի անդրադարձը

«Ռոդրիգոն ավելի լավ է խաղում ձախ եզրու՞մ, Վինիսիուսի որակազրկումը «Ատլետիկի» դեմ խաղում կրկին այս թեմայի քննարկման առիթը հանդիսացավ։ Կառլո Անչելոտին կարծում է, որ Ռոդրիգոն կարող է խաղալ յուրաքանչյուր դիրքում, և այս մրցաշրջանում նա իրոք ստիպված էր փոխել խաղը Բելինգեմի ժամանելուց հետո։

Ռոդրիգոն ընդունել է մարզչի մարտահրավերը, սակայն կարծում է, որ դրանից շահել է թիմի նորեկը։

«Լա լիգայում այդքան շատ չեն անգլիացիները, սակայն «Ռեալը» և Ջուդը հիանալի են սազում իրար։ Նախորդ տարի մենք խաղում էինք մեկ ձևով, սակայն դրանից հետո փոփոխություն տեղի ունեցավ և Ջուդի համար աշխատեց այդ եղանակը, նա իրոք շատ լավն է»,– ասել է Ռոդրիգոն՝ The Telegraph–ի հետ հարցազրույցում։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Ռոդրիգոն ավելի շատ է գոլ խփում առանց Վինիսիուսի։ Նրա հաշվին 8 գոլ կա 11 խաղում համերկրացու բացակայության պայմաններում։ Լա լիգայում երկու գոլ «Կադիսին» (3-0), մեկը՝ «Գրանադային» (2–0), մեկը՝ «Վիլյառեալին» (4-1), երկուսը՝ «Ատլետիկին» (2-0): Չեմպիոնների լիգայում Ռոդրիգոն մեկ գնդակ է ուղարկել «Նապոլիի» դարպասը (4-2), ինչպես նաև Իսպանիայի գավաթում փոխարինվելիս աչքի է ընկել «Արանդինայի» դեմ խաղում (3-1)։

Վինիի հետ Ռոդրիգոն մասնակցել է 32 հանդիպման և դարձել 7 գոլի հեղինակ․ մեկ գոլ՝ «Ատլետիկի» դարպասը (2-0), երկուսը՝ «Վալենսիայի» (5-1), մեկը՝ «Ժիրոնայի» (4-0), ևս մեկական գոլ «Բրագայի» դեմ երկու խաղերում էլ (3-0, 2–1), ինչպես նաև «Բարսայի» դեմ (4-1) Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում։ 

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Վինիսիուսը ստվերում է Ռոդրիգոյին։ Ակնհայտ է, որ «Ֆլամենգոյի» նախկին հարձակվողի ազդեցությունը «Ռեալի» հարձակման վրա ավելի դոմինանտ է ցանկացած թիմակցից։

Ռոդրիգոն քրտնաջան աշխատել է, որպեսզի հաղթահարի այս ճնշումը։ Եվ նախորդ մրցաշրջանում, և այս մրցաշրջանում բրազիլացին գոլային երաշտներ ունեցավ ու ստիպված էր հոգեբանի դիմել։

«Ես ձգտում եմ չանհանգստանալ, թե ինչ կասեն մարդիկ։ Մենք պետք է ուշադիր լինենք մեր հոգեկան առողջությանը։ Ես բոլորին խորհուրդ եմ տալիս աշխատել հոգեբանի հետ։ Ես սեանսներ եմ սկսել նախորդ տարվա մարտից, դա հորս խորհուրդն էր։ 

Ամենասկզբում դրա ցանկությունը չունեի, քանի որ կարծում էի՝ խնդիրներով մարդկանց համար է, սակայն հետո հասկացա, որ հենց հոգեբանը կարող է օգնել»։

«Ռեալի» գլխավոր մարզիչը կարողացավ նրան համոզել փոխելու դիրքորոշումը և չկորցնել ինքնավստահությունը։ «Ատլետիկի» դեմ խաղից հետո իտալացին խոստովանեց, որ Ռոդրիգոյին պակասում է կայունությունը, սակայն գովեց պաշտպանությունում նրա աշխատանքը։

«Շատ քիչ հարձակվողներ են Բենզեմայի և Կրիշտիանուի պես հաճախ աչքի ընկնում։ Ռոդրիգոն փորձի հետ կբարելավվի այդ պահը, նա երիտասարդ է և երբեմն խաղում է բարձր ինտենսիվությամբ, մեծ աշխատանք է կատարում պաշտպանությունում, այդ պատճառով էլ հաճախ թարմ չէ մրցակցի դարպասի դիմաց»։