«Ռեալի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան կիսվել է սպասելիքներով հոկտեմբերի 25-ին Լա լիգայի շրջանակում կայանալիք «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ:
«Սա կարևոր հանդիպում է: Մենք հետ ենք մնում վեց միավորով: Այդ տարբերությունը կարող է կրճատվել մինչև երեք միավոր, մեծանալ մինչև ինը կամ մնալ նույնը, և դա էական նշանակություն ունի:
Առջևում շատ կարևոր խաղ է, և մենք պետք է դրան մոտենանք մեծ վճռականությամբ, որպեսզի լավ արդյունք ցույց տանք, քանի որ, չնայած մրցաշրջանը նոր է սկսվել, մեզ համար սրանք չափազանց կարևոր միավորներ են».– ասել է Բերնարդու Սիլվան:
Այս պահին մադրիդցիներն ունեն 21 միավոր 9 խաղից հետո և զբաղեցնում են առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: Կատալոնացիները գլխավորում են աղյուսակը 27 միավորով:
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն