Հոդվածներ

Բենզեման ստացել է Marca-ի «Լեգենդ» մրցանակը
03.06.2023
1250 0

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ստացել է Marca-ի «Լեգենդ» մրցանակը։ 

Այս մրցանակը տրվում է մեծ ներդրում ունեցող մարզիկներին։ Կարիմը այն ստանալուց հետո կիսվել է իր տպավորություններով։ 

«Ես շատ  երիտասարդ էի, երբ տեղափոխվեցի «Ռեալ»։ Ես ուղղակի ցանկանում էի հաճույք ստանալ ու տիտղոսներ նվաճել, և այժմ ես հասկանում եմ, որ շատ բաներ եմ հաղթել այս ակումբի հետ։   

Չկա աշխարհում «Ռեալի» նման որևէ այլ ակումբ։ Այստեղ են լավագույնները, լեգենդները։ Ես հիացել եմ այն մարզիկներով ովքեր ստացել են այս մրցանակը, ու հիմա ես հնարավորություն ունեմ այստեղ կանգնելու». նշել է Բենզեման։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված