2006 թվականի նոյեմբերի 17-ին 79 տարեկան հասակում կյանքից հեռացավ Մադրիդի «Ռեալի» ու համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Ֆերենց Պուշկաշը: Հունգարացին պատմություն կերտեց գոլ խփելու իր անհավանական կարողությամբ՝ հրաշքներ գործելով Դի Ստեֆանոյի, Կոպայի, Ռիալի ու Խենտոյի կողքին:
Պուշկաշը ծնվել է 1927 թվականի ապրիլի 1-ին Բուդապեշտում: «Սպիտակներին» է միացել 31 տարեկանում:
Նրան հիշում են համաշխարհային ֆուտբոլում
Մադրիդի «Ռեալում» Պուշկաշի հրաշալի կարիերայից անմոռանալի է 5-րդ Եվրոպական գավաթի եզրափակիչը, որտեղ նա դարձավ 4 գոլի հեղինակ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ հանդիպմանը 1960 թվականին: Ռեկորդը մինչև այժմ պահպանվում է: Որպես արժանիքների առհավատչյա՝ նրա կիսանդրին կարելի է տեսնել «Ռեալ Մադրիդ Սիթիում», իսկ ՖԻՖԱ-ն տարվա լավագույն գոլ մրցանակը հենց Պուշկաշի անունով կոչեց: