Մարտին Էդեգորը վերջին շրջանում բավական քիչ է խաղաժամանակ ստանում, քանի որ Լուկա Մոդրիչը լավ մարզավիճակ է հավաքել և մշտապես խաղում է մեկնարկային րոպեներից։
Խորվաթ ֆուտբոլիստը իր կարծիքն է հայտնել այդ մասին։
«Էդեգորը ինձ դուր է գալիս որպես ֆուտբոլիստ և որպես մարդ։ Խորհուրդ կտամ նրան շարունակել աշխատել և պայքարել՝ թիմում իր տեղը գտնելու համար։ Երբ կգա խաղալու ժամանակը, նա պետք է ապացուցի, թե ինչի համար է այստեղ, փոխի իրավիճակը և օգնի թիմին։
Դա մարզչի որոշումն է։ Այս թիմում խաղալու համար դու պետք է ներդնես քո ողջ ուժերը։ Դու չպետք է մեղադրես մարզչին քիչ խաղաժամանակի համար։ Նման թիմերում խաղում են նրանք, ովքեր լավագույնս են պատրաստ». ասել է Մոդրիչը։
Los Merengues, Realmadrid.am