Կարիմ Բենզեման ճանաչվել է Ֆրանսիայից դուրս հանդես եկով լավագույն ֆուտբոլիստ։
Մրցանակը տրվում է ամեն տարի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ազգային խորհրդի կողմից։
Կարիմն այս մրցանակը ստանում է 4-րդ տարին անընդմեջ։ L’Equipe-ի փոխանցմամբ, այս տարվա մրցանակը նա ստացել է Մադրիդում։
Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման «Ռեալի» կազմում նվաճել է Եվրոպայի սուպերգավաթը, ԱԱԱ-ի գավաթը և Իսպանիայի գավաթը։ Բացի այդ նա դարձել է ոսկե գնդակի դափնեկիր։
Լա Լիգայում անցկացրած 23 խաղերում նա դարձել է 18 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am