Կարիմ Բենզեման ևս մեկ մրցաշրջան կանցկացնի Մադրիդի «Ռեալում»:
Marca-ի տեղեկություններով, ֆրանսիացին զգում է, որ դեռ ուժն ունի բարձր մակարդակով հանդես գալու և ցանկանում է Եվրոպայում շարունակել խաղալ մադրիդյան գրանդի հետ պայմանագրի վերջին տարում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ արաբական «Ալ Իթիհադը» շռայլ առաջարկ է կատարել «Ոսկե գնդակի» դափնեկրին:
Հիշեցնենք, որ Կարիմ Բենզեման «Ռեալի» գույները պաշտպանում է 2009 թվականից և 647 խաղում խփել է 353 գոլ, կատարել 165 ասիստ:
Fanat, Realmadrid.am