Հոդվածներ

Դավիդ Ալաբան կարող է ավարտել կարիերան
15.10.2024
1635 0

Մադրիդի «Ռեալի» և Ավստրիայի հավաքականի պաշտպան Դավիդ Ալաբան դիտարկում է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու տարբերակը, հաղորդում է A Bola–ն։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ավստրիացիան ցավեր է զգում մարզումներին վերադառնալուց հետո և կասկածներ կան, որ այդ խնդիրները նրան կարող են խանգարել հանդես գալ բարձր մակարդակով։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին 32–ամյա ավստրիացին ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել ձախ ծնկի շրջանում, երկու անգամ վիրահատվել և այդ օրվանից հանդիպման չի մասնակցել։