«Վալենսիայի» բաժնետերերը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի դեմ բողոք են ներկայացրել Իսպանիայի դատախազություն Վինիսիուսի վերաբերյալ իրավիճակից հետո «ռասիզմի մտացածին մեղադրանքների» համար, հաղորդում է Marca-ն:
Բաժնետերերն իտալացի մասնագետին մեղադրում են «Վալենսիայի» ու ակումբի երկրպագուների իմիջը վնասելու համար:
Հիշեցնենք, որ Լա լիգայի ավարտված մրցաշրջանի 35-րդ տուրի «Վալենսիա» - «Ռեալ» խաղին «Չղջիկների» երկրպագուները վիրավորական արտահայտություններ էին արել «Արքայական ակումբի» բրազիլացի վինգեր Վինիսիուսի հասցեին: Դեպքի առնչությամբ «Վալենսիան» տուգանվեց 45 հազար եվրո, ինչպես նաև 5 խաղով փակվեց «Մեստալյայի» տրիբունաներից մեկը: Ավելի ուշ տուգանքը նվազեցվեց մինչև 27 հազար եվրո, իսկ ստադիոնի որակազրկված հատվածի տևողությունը՝ 3 խաղ:
Fenomeno, Realmadrid.am