Խավիեր Զանետին չի ցանկանում ՉԼ-ի եզրափակչում հանդիպել «Ռեալին»։
«Էմոցիաներս հիանալի են։ 13 տարի անց «Ինտերը» ՉԼ-ի եզրափակչում է։ Մենք դեռ սպասում ենք մրցակցին, բայց սա արդեն լուրջ ձեռքբերում է։
Ցանկալի կլիներ խուսափել եզրափակչում «Ռեալին» հանդիպելուց։ Կարծես այս մրցաշարը նրանց համար է ստեղծված։ Կարևորն այն է, որ մենք եզրափակչում են։ Ճանապարհը շատ բարդ էր։
Շատ ուրախ եմ Լաուտարոյի համար։ Ամեն տարի նա ավելի է աճում։ Նա հենասյուն է այս թիմի համար ու շատ կարևոր». նշել է Զանետին։
Los Merengues, Realmadrid.am