«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղից առաջ խոսել է իր մարզչական կարիերայի մասին:
«Իմ մարզչական ժառանգությունն արդեն յուրահատուկ է: Պարտադիր չէ, որ նվաճենք թրեբլ: Ամեն դեպքում հասկանում ենք առաջիկա հանդիպման կարևորությունը: Միգուցե, սա իմ մանչեսթերյան կարիերայի կարևորագույն խաղն է»,- կատալոնացի մասնագետի խոսքը մեջբերում է Manchestereveningnews-ը:
Հիշեցնենք, որ «Ռեալը» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ դիմակայության երկրորդ խաղում մայիսի 17-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին, «Էթիհադում» կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ: Առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1-1:
Fanat, Realmadrid.am