Հոդվածներ

Խուլիո Սեզար. «Միլիտաոն առաջիկա 10 տարիների ֆուտբոլիստ է»
19.04.2021
1776 0

Ռամոսի և Վարանի բացակայության պայմաններում վերջին մի քանի խաղերին Զինեդին Զիդանը ստիպված էր հույսը դնել Միլիտաոյի վրա։ 

Բրազիլացին բավական լավ տպավորություն թողեց այդ ընթացքում, և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Խուլիո Սեզարը իր կարծիքն է հայտնել Էդերի խաղի վերաբերյալ։

«Չեմ զարմանում Միլիտաոյի լավ խաղով։ «Ռեալում» խաղալը շատ բարդ է, և նրան ժամանակ էր անհրաժեշտ իր լավագույն որակները ցուցադրելու համար։ Կարծում եմ, որ նա առաջիկա 10 տարիների ֆուտբոլիստ է «Ռեալի» համար». նշել է Սեզարը։ 

Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» և «Բարսելոնայի» հետ դիմակայություններում նույնպես Էդեր Միլիտաոն եղել է մեկնարկային կազմում և մեծ նպաստ է ունեցել թիմի հաղթանակներին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված