Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության շրջանակում «Ռեալն» ուժերը չափեց «Բարսելոնայի» հետ։
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով (Վինիսիուս Ժունիոր 25՛, Լյուկ դե Յոնգ 41՛, Բենզեմա 72՛, Ֆատի 83՛) և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակում Ֆեդե Վալվերդեի խփած գնդակը (98') «Ռեալին» դուրս բերեց Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչ փուլ։
«Արքայական» ակումբի եզրափակիչի մրցակիցը հայտնի կդառնա «Ատլետիկո Մադրիդ» - «Ատլետիկ Բիլբաո» խաղից հետո։