Հոդվածներ

«Ռեալը» 3 թոփ տրանսֆեր է նախատեսում ամռանը
17.05.2023
5256 0

Մադրիդի «Ռեալը» մտադիր է թարմացնել կազմը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Marca-ի հաղորդմամբ՝ «Սերուցքայինները» 3 թոփ տրանսֆեր են նախատեսում:

«Արքայական ակումբը» կփորձի հրավիրել ՊՍժ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, «Բավարիայի» լատարել Ալֆոնսո Դևիսին ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին:

Առավել հավանական են համարվում կանադացի պաշտպանի ու անգլիացի կիսապաշտպանի տեղափոխությունները:

Մադրիդում չեն ցանկանում գումար ծախսել Կիլիան Մբապեի տեղափոխության վրա ու կդիտարկեն միայն ֆուտբոլիստի ցանկության դեպքում տեղափոխվելու տարբերակը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ դիմակայության երկրորդ խաղում մայիսի 17-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին, «Էթիհադում» կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ: Առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1-1:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված