Հոդվածներ

Ռոմանոն հերքել է Արնոլդի՝ «Ռեալից» հեռանալու մասին լուրերը
14.11.2026
128 0

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հերքել է առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում 28-ամյա աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Արնոլդի՝ Մադրիդի «Ռեալից» հեռանալու մասին լուրերը: Այս մասին լրագրողը հայտնել է սոցիալական ցանցերում:

Աղբյուրի տեղեկություններով, անգլիացու՝ «Լիվերպուլ» վերադարձի մասին հաղորդագրություններն անհիմն են: Մերսիսայդցիների և ֆուտբոլիստի ներկայացուցիչների միջև որևէ շփում կամ պաշտոնական բանակցություն չի վարվել:

Նշվում է, որ Տրենտը լիովին կենտրոնացած է մադրիդյան գրանդի կազմում իր ելույթների վրա:

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված