«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետխաղային մամուլի ասուլիսը:
«Հավասար խաղ էր, երբ մենք ավելի լավ տեսք ունեինք, նրանք գոլ խփեցին և հակառակը: Ինչ-որ առումով հիշեցնում է նախորդ հանդիպումը: Իմ կարծիքը «Ռեալի» վերաբերյալ չի փոխվել՝ ֆանտաստիկ թիմ է, ամեն ինչ կորոշվի Մանչեսթերում»:
«Մրցակիցը շատ լավ էր պաշտպանվում: Հոլանդին շատ լավ էին հսկում և դա հեշտ գործ չէ: Ազատ տարածություն չէին թողել և Հոլանդի համար սովորական խաղ չստացվեց»:
«Մեկ տարի առաջ առաջին հանդիպումն ավարտվեց 4-3, մենք մրցակցից ավելի լավն էինք, բայց եզրափակիչ դուրս եկան նրանք: Այսօրվա խաղում մենք այն մտքով էինք, որ պատասխան հանդիպումը դժվար է լինելու»:
«Փոխարինումներ չարեցի, քանի որ խաղադաշտում ամեն բան կարգին էր և թիմը խաղում էր լավ ռիթմով՝ պահելով գնդակն ու տեմպը: Մենք ցանկանում էինք կասեցնել մրցակցի հակագրոհները, չթողնել մրցակցին հունից դուրս գալ և ես որոշեցի փոխարինումներ չանել»:
«Անչելոտին մրցավարին անվանել է անուշադի՞ր: Չգիտեմ, թե արդյոք ես համամիտ եմ»:
«Մենք ավելի լավ սկսեցինք խաղը, մրցակցից լավ էինք խաղում, պետք է գոլ խփեցին, բայց խփեց Վինիսիուսը և երկրորդ կեսում խաղն այլ կերպ ընթացավ: Մանչեսթերում եզրափակիչ է լինելու»:
«Դե Բրույնեն գիտի, թե իր հիանալի գոլն ինչքան կարևոր էր: Մենք ուրախ ենք նրա համար և նման խաղերում ու մրցաշարերում պետք են նման ֆուտբոլիստներ»:
«Կրոսի դիրքը մեզ ստիպում էր ավելի շատ պաշտպանվել: Եթե Կրոսն ավելի առջևից խաղար՝ մենք ավելի քիչ կպաշտպանվեինք»:
«Հնարավոր է, որ վերջում մենք շատ չէինք գրոհում և Հոլանդն այդքան նկատելի չէր, բայց դա «Ռեալի» շնորհքն է: Ռյուդիգերն ու Ալաբան շատ լավ կատարեցին իրենց խնդիրը: Մրցակիցը լավ էր պաշտպանվում»:
«Բոլորը մտածում էին, որ մենք կոչնչացնե՞նք «Ռեալին»՝ խփելով 6 գնդակ: Ովքե՞ր են այդ «բոլորը»: Դուք առհասարակ գիտե՞ք, թե ում դեմ էինք մենք մրցում: Գիտե՞ք, թե նրանք քանի Չեմպիոնների լիգայի տիտղոս ունեն: Ես մեղավոր չեմ, որ դուք մտածել ենք, թե մենք հաղթելու ենք 6-0 հաշվով»: