• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ազար. «Ցանկանում եմ մինչ պայմանագրիս ժամկետի ավարտը մնալ «Ռեալում»

Հոդվածներ

Ազար. «Ցանկանում եմ մինչ պայմանագրիս ժամկետի ավարտը մնալ «Ռեալում»
07.05.2023
1908 0

Էդեն Ազարը հայտարարել է, որ ցանկանում է շարունակել հանդես գալ Մադրիդի «Ռեալի» կազմում։

«Անկեղծ ասած, ես ծրագրում եմ մնալ «Ռեալում» ևս մեկ մրցաշրջան։ Ցանկանում եմ մնալ այս թիմում մինչ պայմանագրիս ժամկետի ավարտը». նշել է Ազարը։

Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում մասնակցել է 9 հանդիպման՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 331 րոպե։ Այդ ժամանակահատվածում նա դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am