Իսպանական AS պարբերականը չի բացառում, որ Գարեթ Բեյլը կրկին կարող է հանդես գալ Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկով։
Ֆուտբոլիստին մոտ կանգնած անձնաց վստահեցմամբ, նրա վերադարձը ավելի հավանական կլինի, եթե Զինեդին Զիդանը հեռանա թիմից։
Այնուամենայնիվ շատ լրատվականների պնդմամբ էլ «Ռեալի» համար գերխնդիր է Բեյլի տրանսֆերային իրավունքները վաճառելը։ Թիմում հույս ունեն, որ ուելսցին կկարողանա իրեն լավ դրսևորել «Տոտենհեմում» և նրա տրանսֆերային արժեքը կբարձրանա։
Վերջին մեկ տարվա ընթացքում «Արքայական» ակումբում հնարավոր ամեն ինչ անում են ծախսերը կրճատելու համար, իսկ Բեյլի հեռանալը այդ առումով մեծ օգուտ կլինի «Ռեալին», քանի որ ակումբը տարեկան 30 մլն եվրո աշխատավարձ է վճարում Բեյլին։
Հավանական տարբերակներից է նաև այն, որ Բեյլը վարձավճարային հիմունքներով ևս մեկ մրցաշրջան անցկացնի անգլիական ակումբի կազմում։
Los Merengues, Realmadrid.am