Լուկա Մոդրիչը կշարունակի ելույթները Մադրիդի «Ռեալում», հայտնում է AS-ը:
Խորվաթ կիսապաշտպանն ու «Արքայական ակումբը» համաձայնության են հասել պայմանագրի երկարաձգման հարցում: 37-ամյա ֆուտբոլիստն առնվազն 1 տարի կշարունակի խաղալ մադրիդյան գրանդում:
Աշխարհի փոխչեմպիոնի գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին:
Հիշեցնենք, որ Լուկա Մոդրիչը «Ռեալի» գույները պաշտպանում է 2012 թվականից և 480 խաղում խփել է 37 գոլ ու կատարել 77 գոլային փոխանցում:
Fanat, Realmadrid.am