Հոդվածներ

«Ռեալը» ամենաշատը կվաստակի ԱԱԱ-ում
28.12.2024
1641 0

Մադրիդի «Ռեալը» ամենաշատը կվաստակի աշխարհի ակումբային առաջնությունում, հայտնում է AS-ը:

«Արքայական ակումբը» մրցաշարին մասնակցելու համար երաշխավորված կստանա 30 միլիոն եվրո: Այդ գումարը կհասնի 35 միլիոնի, եթե «Սերուցքայինները» հաղթեն մրցակցային փուլի բոլոր խաղերում:

ԱԱԱ-ի գավաթը նվաճելու դեպքում մադրիդյան գրանդը կստանա 100 միլիոն եվրո, այնքան, որքան նախատեսված է ՉԼ-ն հաղթելու համար այս մրցաշրջանում:

Աշխարհի ակումբային առաջնությունը կկայանա 2025 թվականի հունիսի 15-ից հուլիսի 13-ը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված