The Athletic-ի փոխանցմամբ, «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Կական և Ռոնալդոն իրենց երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի խնդրանքով բանակցություններ են վարում Անչելոտիի հետ և փորձում համոզել նրան գլխավորել Բրազիլիայի ազգային հավաքականը։
Իտալացի մասնագետը պատրաստ է ընդունել այդ առաջարկը, եթե մրցաշրջանի ավարտից հետո հեռանա «Ռեալից»։ Անչելոտիի ապագան «Արքայական» ակումբում շարունակում է անորոշ մնալ։ Նա ցանկանում է մնալ թիմում, սակայն ամեն բան որոշվելու է այս մրցաշրջանի արդյունքներից հետո։
Կարելի է ասել, որ Անչելոտիի ապագան կախված է ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանում թիմի արդյունքներից։ Եթե «Ռեալը» հաղթի այդ մրցաշարում երկրորդ տարին անընդմեջ, ապա Կարլոյի պայմանագիրը նույնիսկ կարող է երկարաձգվել։
Los Merengues, Realmadrid.am