• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Զիդանը «Օսասունայի» դեմ խաղում հանգստանալու հնարավորություն կտա մեկնարկային կազմի 3 ֆուտբոլիստի

Հոդվածներ

Զիդանը «Օսասունայի» դեմ խաղում հանգստանալու հնարավորություն կտա մեկնարկային կազմի 3 ֆուտբոլիստի
29.04.2021
3162 0

Լա լիգայի 34-րդ տուրում «Ռեալն» «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում մրցելու է «Օսասունայի» հետ:

Ինչպես հաղորդում է Marca-ն, «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը որոշել է հանգստանալու հնարավորություն տալ Մոդրիչին, Կրոսին և Բենզեմային:

Գերմանացի ֆուտբոլիստի մոտ մկանային լարվածություն և վնասվասվածքի կրկնման հավանականություն կա, խորվաթ կիսապաշտպանն անհարմարություն է զգում մեջքի հատվածում, իսկ Կարիմին, պարզապես, հանգիստ է հարկավոր:

«Ռեալ» - «Օսասունա» հանդպումը մեկնարկելու է մայիսի 1-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված