«Ռեալի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենին ձախ ոտնաթաթի վնասվածք է ստացել, որի պատճառով կարող է բաց թողնել շուրջ 2 ամիս, հայտնում է «Սերուցքայինների» պաշտոնական կայքը:
Սա վատ նորություն է թիմի համար, հաղորդում է Managing Madrid-ը: Ֆրանսիացին կարևոր ֆիգուր է Անչելոտիի «ռոմբի» տեսքով դասավորված կիսապաշտպանությունում, ու նրան որպես մաքուր հենակետային կարող է փոխարինել միայն Էդուարդո Կամավինգան:
Սպասվում է, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպանը կվերադառնա Սուրբծննդյան տոներից հետո:
Չուամենին ամբողջական հանդիպում էր անցկացրել «Բարսելոնայի» դեմ հաղթական «Էլ Կլասիկոյում»:
Fanat, Realmadrid.am