Հայտնի լրագրող Սիրո Լոպեսի փոխանցմամբ, Զինեդին Զիդանը խորհուրդ է տվել Պերեսին ձեռք բերել Ջուդ Բելինգեմի տրանսֆերային իրավունքները և անվանել անգլիացուն «Դարաշրջանի խորհրդանիշ»։
Զիդանի նման բարձր կարծիքը և մի շարք սկաուտների խորհուրդները համոզել են «Ռեալին», որ «Բելինգեմի» տրանսֆերը արժե 100 մլն եվրոյից ավելի։
Նշվում է, որ «Սերուցքայինները» պատրաստ են 140 մլն եվրո վճարել նրա տրանսֆերի համար։ Ֆուտբոլիստը պետք է որոշում կայացնի մինչ ապրիլի վերջ։ Այդ ամենից հետո թիմերը կսկսեն բանակցությունները։
«Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը» ևս մեծ հետաքրքրվածություն ունեն անգլիացու նկատմամբ։
Ընթացիկ մրցաշրջանում Բելինգեմը «Բորուսիա Դորտմունդի» կազմում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am