Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Արսենալին» և պարտվեց 0։3 հաշվով։
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը։
«Այսօր մենք շատ լավ անցկացրինք խաղի առաջին 60 րոպեն։ Կարող էինք գոլ խփել, բայց երկրորդ գոլը բաց թողնելուց հետո թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն մի փոքր հանձնվեցինք։ Սա մեր համար ծանր պարտություն է։ Մենք չէինք սպասում այսքան վատ արդյունքի։ Պետք է ինքնաքննադատ լինենք, «Արսենալը» այսօր մեզանից ավելի լավն էր։
Ինչու՞ քանդվեցինք 0:2-ից հետո։ Դժվար է բացատրել։ Ոչ ոք չէր պատկերացնում, որ «զինագործները» երկու գոլ կխփեն ստանդարտից։ Մենք պաշտպանությունում կոմպակտ չենք գործում, ու դա մեր խնդիրներից մեկն է ողջ մրցաշրջանի ընթացքում»։
«Մենք շատ անգամներ ենք կատարել ռեմոնտադա։ Պետք է դա նորից անենք «Արսենալի» դեմ պատասխան խաղում։ Պետք է նայենք առաջ և աշխատենք քրտնաջան։
Պետք է խաղանք ամբողջ ուժով առաջին րոպեից մինչև վերջինը։ Կիսաեզրափակիչ դուրս գալու շանսերը քիչ են, բայց մենք կփորձենք։ «Բեռնաբեուում» ամեն ինչ կարող է տեղի ունենալ։ Պետք է հավատանք մեզ»։
«Բելինգեմը, Ռոդրիգոն, Մբապեն ու Վինիսիուսը մեկնարկային կազմու՞մ։ Լավագույն ֆուտբոլիստները պետք է խաղան, ոչ թե մնան պահեստայինների նստարանին։ «Ռեալի» կազմը այլ է այս մրցաշրջանում, բայց այս պահի դրությամբ՝ լավագույնը»։