«Ռեալը» հնարավոր է գալիք ամռանը լուրջ ձեռքբերումներ չունենա։
Marca-ի փոխանցմամբ, այս ամենի հետ զուգահեռ «Ռեալի» ղեկավարության մի շարք անդամներ գտնում են, որ Կարլո Անչելոտին հիանալիորեն է կատարում իր աշխատանքը և նա պետք է մնա։
Այս մրցաշրջանի ընթացքում Կարլոն մասնակցել է բոլոր այն հանդիպումներին, որոնք վերաբերվել են ակումբի ապագային։ Միևնույն ժամանակ իտալացի մասնագետը ճնշում չի գործադրում ակումբի ղեկավարության վրա և լուրջ քայլեր չի ակնկալում։
Նրա գործող պայմանագիրը «Արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչ 2024 թվականը։ Շշուկներ կան, որ նա կարող է այս մրցաշրջանից հետո գլխավորել Բրազիլիայի հավաքականը, բայց մարզիչը դեռ որևէ կապ չի հաստատել Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ «Ռեալը» ևս այս հարցով բանակցություններ չի վարել Անչելոտիի հետ։
Լա Լիգայում հանգամանքները բարդ են դասավորվել «Ռեալի» համար, սակայն Իսպանիայի գավաթի խաղարկությունում և ՉԼ-ում թիմի ելույթները կարող են որոշիչ լինել Անչելոտիի համար։
Los Merengues, Realmadrid.am