• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կամավինգա. «Առաջին պահից զագցել եմ, որ աշխարհի լավագույն ակումբում եմ»

Հոդվածներ

Կամավինգա. «Առաջին պահից զագցել եմ, որ աշխարհի լավագույն ակումբում եմ»
24.03.2023
1789 0

Էդուարդո Կամավինգան խոսել է «Ռեալում» իր առաջին քայլերի մասին։

«Եթե խոսենք պայմանների ու ցանկությունների մասին, ապա «Ռեալը» այլ աշխարհ է։ Դու միանգամից հասկանում ես, որ աշխարհի լավագույն ակումբում ես։ 

Երբ մենք հաղում ենք, ոչ ոք չի տոնում և չի երգում։ Երբ առաջին անգամ հաղթեցինք, մտա հանդերձարան, և ոչինչ տեղի չէր ունենում։ Նույնն էր նաև այն ժամանակ, երբ մենք գավաթ նվաճեցինք։ 

Այդ պահին ես հասկացա, որ այնպիսի ակումբում եմ, որտեղ սովոր են տիտղոսներ նվաճել։ Ժամանակի ընթացքում ես նույնպես այդպես դարձա։ 

Մոդրիչի մեջ ինձ ամենաշատը դուր է գալիս այն, որ նա միշտ հանգիստ է». Ouest-France-ի հետ զրույցի ընթացքում նշել է Կամավինգան։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված