• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ասենսիոն ավելի մոտ է «Ռեալից» հեռանալուն, քան թիմի հետ նոր պայմանագիր կնքելուն

Հոդվածներ

Ասենսիոն ավելի մոտ է «Ռեալից» հեռանալուն, քան թիմի հետ նոր պայմանագիր կնքելուն
21.03.2023
2023 0

Մարկո Ասեսիոն մոտ է Մադրիդի «Ռեալից» հեռանալուն։

Իսպանացու գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է այս ամռանը։ Marca-ի փոխանցմամբ, Մարկոն այժմ ավելի մոտ է թիմից հեռանալուն, քան նոր պայմանագիր կնքելուն։

Նշվում է, որ անձամբ ֆուտբոլիստի  համար առաջնային տարբերակը «Ռեալում» մնալն է, և նա փորձելու է լավագույնս օգտագործել իրեն ընձեռնված շանսերը՝ իր կարևորությունը ցույց տալու համար։ 

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ասենսիոն «Արքայական» ակումբի կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 5 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am