Մադրիդի «Ռեալը» և Էդուարդո Կամավինգան նոր պայմանագրի կնքման համար բանակցություններ են սկսել։
The Athletic-ի փոխանցմամբ, կողմերը արդեն իսկ սկսել են բանակցությունները։ «Արքայական» ակումբը ցանկանում է նոր պայմանագրում ներառել 1 մլրդ եվրո հրաժարագին։
Վերջին շրջանում ֆրանսիացի կիսապաշտպանը տպավորում է իր ելույթներով, ինչը կարծես թե անվրեպ չի մնացել «Արքայական» ակումբի ղեկավարության տեսադաշտից։
Կամավինգայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2027 թվականը։
Los Merengues, Realmadrid.am