Այսօր «Ռեալը» վերջին հանդիպումն է անցկացնելու ՉԼ-ի ընթացիկ խաղարկության լիգայի փուլում։ «Սերուցքայինները» ուժերն են չափելու «Բրեստի» հետ։ Կարլո Անչելոտին նախախաղային մամլո ասուլիսի ժամանակ խոսել է թիմի վիճակի, իր ակնկալիքների ու հանդիպման կարևորության մասին։
«Ինչպես և միշտ, բարդ է լինելու։ «Բրեստը» ՉԼ-ում շատ լավ է հանդես եկել։ Նրանք մեկ միավոր ավելի շատ ունեն ու շանսեր են պահպանում փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու համար։ Երկու թիմերի համար էլ խաղն անչափ կարևոր է լինելու։ Մենք ցանկանում ենք հաջողությամբ ավարտել այս բարդ փուլը։
Վաղը մենք մտածելու ենք միայն ու միայն հաղթանակի մասին։ Մենք լավագույն մարզավիճակում չենք, բայց մոտ ենք դրան։ Հստակ պատկերացնում ենք մեր անելիքներն ու ավելի լավն ենք դարձել որպես թիմ։ Անհատական ֆուտբոլիստները ևս մեծ ներդրում ունեն մեր աշխատանքում։ Առաջին հերթին Մբապեն, բայց պետք չէ մոռանալ նաև Ռոդրիգոյի, Բելինգեմի ու Վինիսիուսի մասին։ Այս ամենը օգնում է ինձ ավելի հանգիստ լինել». նշել է Անչելոտին։
Los Merengues, Realmadrid.am