Արքայական գավաթի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում նվազագույն հաշվով պարտվեց «Բարսելոնային»:
Իսպանական Marca պարբերականը ներկայացրել է, թե խաղային տարբեր դրվագներում ինչ է ասել Գավին Վինիսիուսին, իսկ բրազիլացին՝ խաղի մրցավարին:
«Քեզ հետ միշտ նույնն է, միշտ նույնը»,- ասել է Վինիսիուսը խաղի մրցավար Մունուերա Մոնտերոյին:
Ինչ վերաբերում է Գավիին, ապա երիտասարդ իսպանացին հայհոյել է Վինիսիուսին, իսկ բրազիլացին հայհոյանքին պատասխանել է հեգնական ժպիտով:
Fenomeno, Realmadrid.am