Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է թիմի ավագ Սերխիո Ռամոսին։
«Ռամոսը յուրահատուկ ֆուտբոլիստ է։ Նա ցանկանում է շարունակել խաղալ և դա է պատճառը, որը նրա մոտ միշտ ձգտում կա։
Եթե նա շարունակի իրեն լավ զգալ, ապա կարող է խաղալ մինչև 40 տարեկանը։ Ամենալավն այն է, որ նա դեռ զգում է, որ կարող է դա անել։ Ֆուտբոլիստը ինքն է որոշում, թե երբ պետք է ավարտի կարիերան։ Դրա համար չկա կոնկրետ տարիք։
Դեռ չեմ կարող ասել, թե ինչ որոշում կկայացնի Ռամոսը նոր պայմանագրի հարցում, սակայն որպես մարզիչ մեծ ցանկություն ունեմ, որ նա մնա «Ռեալում». ասել է Զիդանը։
Հիշեցնենք, որ օրերս Ռամոսը հայտնել է, որ նոր պայմանագրի բանակցությունները դեռ ընթացքի մեջ են և որևէ նոր բան դեռ տեղի չի ունեցել։
Los Merengues, Realmadrid.am