Հոդվածներ

«Ռեալը» փոխել է դիրքորոշումը Վինիսիուսի տրանսֆերի հարցում
17.03.2025
899 0

«Ռեալը» կարող է վաճառել Վինիսիուսի տրանսֆերային իրավունքները լավ առաջարկի դեպքում։

«Արքայական» ակումբը պատրաստ է հրաժարվել իր ֆուտբոլիստից, եթե պատշաճ առաջարկ ստանա։ Սաուդիան Արաբիան ներկայացնող ակումբներից մեկը կրկին բանակցություններ է սկսել՝ այն բանից հետո, երբ նախորդ ամռանը «Ռեալը» հրաժարվեց բաց թողնել բրազիլացուն 300 մլն եվրոյի դիմաց։

Fichajes-ի փոխանցմամբ, նախկինում «Սերուցքայինները» մերժում էին բոլոր առաջարկները, սակայն իրավիճակը կարող է փոխվել, եթե Վինին չբարելավի իր մարզավիճակը։ Նրա վերջին ելույթները հարցեր են առաջացնում հանդերձարանում, իսկ մարզչական շտաբը ուշադիր հետևում է նրա խաղին։

Բացի այդ, Վինին մի քանի անգամ խաղադաշտից դուրս հայտնվել է իրադարձությունների կենտրոնում։ Ակումբում անհանգստացած են, որ նա շեղում է իր միտքը ֆուտբոլից։ 

Որոշումը դեռ չի կայացվել, սակայն եթե կրկին լավ առաջարկ լինի, «Ռեալը» կտրուկ չի մերժի։

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված