«Ոսկե գնդակի» արարողության արդյունքում պարզ դարձան նաև տարվա լավագույն ակումբի, լավագույն մարզչի, և լավագույն ռմբարկուի անունները։
2024 թվականին լավագույն թիմ ճանաչվեց Մադրիդի «Ռեալը», լավագույն մարզիչ՝ Կառլո Անչելոտին, իսկ լավագույն ռմբարկուի` Գերդ Մյուլերի մրցանակը բաժին հասավ Կիլիան Մբապեին ու Հարի Քեյնին, որոնք ամենաշատ թվով գոլերն էին խփել։
Անչելոտիի արձագանքը
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ընտանիքին, իմ նախագահին, իմ ակումբին և ֆուտբոլիստներիս՝ առաջին հերթին Վինիին և Կարվախալին»։