Խորվաթիայի հավաքականը իր առաջիկա հանդիպումներն անցկացնելու է Ազգերի լիգայի շրջանակում։
«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ևս հրավիրվել է Խորվաթիայի հավաքական՝ մասնակցելու այդ խաղերին։
Գլխավոր մարզիչ Զլադկո Դալիչը ներկայացրել է այն 24 ֆուտբոլիստների անունները, ովքեր սեպտեմբերին կմասնակցեն հավաքին։ Սեպտեմբերի 5-ին խորվաթները մրցելու են Պորտուգալիայի, իսկ երեք օր անց Լեհաստանի հավաքականի հետ։
Ներկայացնում ենք Խորվաթիայի ընտրանու հայտացուցակը։
Դարպասապահներ. Դոմինիկ Լիվակովիչ, Դոմինիկ Կոտարսկի, Նեդիլկո Լաբրովիչ։
Պաշտպաններ. Յոշկո Գվարդիոլ, Դուե Չալետա-Ցար, Բորնա Սոսա, Յոսիպ Ստանիշիչ, Մարին Պոնգրաչիչ և Մարտին Էրլիչ։
Կիսապաշտպաններ. Լուկա Մոդրիչ, Մատեո Կովաչիչ, Մարիո Պաշալիչ, Լովրո Մաեր, Լուկա Իվանուշեց, Լուկա Սուչիչ, Կրիստիան Յակիչ, Մարտին Բատուրինա, Պետար Սուչիչ։
Հարձակվողներ. Իվան Պերիշիչ, Անդրեյ Կրամարիչ, Բրունո Պետկովիչ, Անտե Բուդիմիր և Իգոր Մատանովիչ։
Նախնական հայտացուցակում տեղ են գտել նաև Բորնա Բարիշիչը, Մարկո Պյացան, Իվիցա Իվուշիչը, Մարկո Պաշալիչը, Նիկոլա Մորոն, Տոնի Ֆրուկը և Ռոբերտ Լյուբիչիչը։
Los Merengues, Realmadrid.am