«Ռեալի» վինգեր Վինիսիուսը կոչ է արել պայքարել ռասիզմի դեմ սպորտում:
Ֆուտբոլիստն արձագանքել է «Կլիվլենդի» բասկետբոլիստ Դիդի Լուզադայի հրապարակած տեսանյութին, որտեղ երկրպագուները ռասիստական վիրավորանքներ են հասցնում բրազիլացի բասկետբոլիստ Յագո դոս Սանտոսին:
«Սկսեք պատժել այս մարդկանց, հակառակ դեպքում կվերադառնանք այն իրավիճակին, որն անցյալում էր: Քանի դեռ ոչինչ չեն անում, մենք շարունակելու ենք պայքարել հարազատ մարդկանց համար: Առա՛ջ, եղբայր»,- գրել է Վինիսիուսը Թվիթերում:
Ավելի վաղ նրան նույնպես ռասիստական վիրավորանք էին հասցրել «Մալյորկայի» երկրպագուները, որից հետո Լա լիգան հետաքննություն էր սկսել:
Fanat, Realmadrid.am