Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը որոշել է մնալ ակումբում:
Ինսայդեր Ֆելիքս Դիասը հայտնում է, որ բրազիլացին չի ցանկանում այլ թիմ տեղափոխվել: Նա կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանն ադապտացիայի համար է ու հաջորդում ավելի շատ խաղաժամանակ կստանա:
Հիշեցնենք, որ Էնդրիկն առաջին մրցաշրջանն է անցկացնում «Արքայական ակումբում», մասնակցել է 14 խաղի՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am