Ապրիլի 16-ին կայացել էր Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումը «Ռեալի» և «Արսենալի»։ Թիմերը մրցեցին Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Խաղն ավարտվեց «զինագործների» հաղթանակով՝ 2-1, ու երկխաղյա դիմակայությունից հետո (առաջին խաղ՝ 0-3) մադրիդյան գրանդը դուրս մնաց պայքարից:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատմել է, թե ինչպես է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն արձագանքել պարտությանը։
«Ֆլորենտինո Պերեսն այժմ ինձ ավելի շատ է աջակցում, քան այն ժամանակ, երբ ամեն ինչ լավ էր», – իտալացու խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Արսենալից»- կրած պարտությունից հետո տարբեր ԶԼՄ-ներ ակտիվորեն գրում էին, որ Կառլո Անչելոտին կարող է հեռացվել իր պաշտոնից կամ Իսպանիայի գավաթի եզրափակչում «Բարսելոնաի» դեմ խաղից (ապրիլի 26), կամ մրցաշրջանի ավարտից հետո։
Fanat, Realmadrid.am