Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում լրացուցիչ ժամանակում 3-1 հաշվով հաղթեց «Ատլետիկոյին» և նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր:
1. «Ռեալը» պատմության մեջ առաջին անգամ հաղթեց «Ատլետիկոյին» սեփական խաղադաշտում, երբ մեկխաղյա դիմակայությունում հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ (ավելի վաղ գրանցվել էր 4 պարտություն):
2. Վինիսիուսն առաջին գոլը խփեց «Ատլետիկոյի» դարպասը (10 խաղից հետո):
3. Ռոդրիգոն 9-րդ գոլը խփեց ընթացիկ մրցաշրջանում: Այնքան, որքան ողջ նախորդ մրցաշրջանում:
4. Բենզեմայի ակտիվում հիմա 38 խաղում 8 գոլ կա գրանցված «Ատլետիկոյի» դարպասը:
5. Բենզեման իր ամբողջ կարիերայի ընթացքում 3 գոլ է խփել լրացուցիչ ժամանակում և 3-ն էլ գրանցվել են նախորդ 10 ամիսներին՝ «Չելսիի» դարպասը, «Մանչեսթեր Սիթիի» դարպասն ու «Ատլետիկոյի» դարպասը:
6. Անչելոտին հաղթել է վերջին 11 խաղերից 10-ը, որում գործը հասել է լրացուցիչ ժամանակին/հետխաղյա 11-մետրանոցներին: Միակ պարտված խաղը 2016/17 մրցաշրջանում «Բավարիայի» հետ խաղն էր..... «Ռեալի» դեմ:
7. Կրոսը 250-րդ հաղթանակը տարավ «Ռեալի» կազմում:
8. «Կաստիլյայի» կիսապաշտպան Մարիո Մարտինը 18 տարեկանում նորամուտը նշեց «Ռեալի» գլխավոր թիմում: