Հոդվածներ

Անչելոտի. «Ես չեմ անհանգստանում գոլերի բացակայության համար»
03.08.2023
1565 0

«Ռեալի» գլխավոր մարզչի հետխաղային մամուլի ասուլիսը:

«Մենք սովոր չենք այդքան փխրուն պաշտպանության: Պետք է բարելավել պաշտպանությունը, մենք շատ գոլեր ենք բաց թողնում հանդիպումների ժամանակ: Մենք բալանսի կարիք ունենք և պետք է շտկենք այդ թերությունը: Այդ խնդիրը հեշտ է լուծել, պետք է ֆուտբոլիստներին փոքր-ինչ հետ քաշել հենակետային գոտուց»:

«Մինչմրցաշրջանային հավաքի ժանանակ ես շատ դրական պահեր տեսա: Այսօր Վինիսիուսը շատ լավ կարողացավ գլուխ հանել իր դիրքից և ֆանտաստիկ գոլ խփեց: Ես մինչմրցաշրջանը 10-ից գնահատում եմ 6: Ակնհայտ է, որ թերություններ կային: Գոլերի բացակայությու՞նը, ես չեմ անհանգստանում, նման բան կարող էր տեղի ունենալ, քանի որ թիմը հոգնել է»:

«Այդ 4 խաղերում մենք վերահսկում էինք հանդիպման ընթացքը, բայց շատ գոլեր էինք բաց թողնում և վատ էինք հետևում տեղի ունեցողին՝ չվերահսկելով մրցակցի հակագրոհները: Երբ մրցակիցները ճնշում էին գործադրում, առաջանում էին դժվարություններ»:

«Ֆրանը շատ լավ էր խաղում, նա էներգիայով է օժտված, շատ լավ է աշխատում գնդակով և շատ լավ փոխանցումներ է կատարում: Նա հուսալի ֆուտբոլիստ է՝ չնայած պետք է կատարելագործվի»:

«Գյուլերի վնասվածքը լուրջ չէ: Մենք կհասկանանք՝ արդյոք պե՞տք է վիրահատություն: Ես կարծում եմ, որ նա առավելագույնը մեկ ամիս է շարքից դուրս մնացել»:

«Այսօր ես ցանկանում էի տեսնել, թե ինչպես է թիմն արձագանքում մեր կողմից ուժեղ պրեսինգին»: