Կառլո Անչելոտին ու Ֆլորենտինո Պերեսն արդեն հստակ կողմնորոշվել են, թե խաղային որ դիրքում է թիմին համալրում անհրաժեշտ, ինչը ակումբին թույլ կտա շարունակել գերիշխել Իսպանիայում ու Եվրոպայում։
Ջուդ Բելինգեմի ձեռքբերումից բացի «սերուցքայինները» հայացքն ուղղել են գերմանական մեկ այլ ակումբի ուղղությամբ։ Ակումբի ուշադրությունը գրավել է «Լայպցիգի» իսպանացի հարձակվող Դանի Օլմոն։
Իսպանացու պայմանագրի ժամկետն ավարտվում է 2024 թվականին, ինչը ավելի է մեծացնում հավանականությունը, որ «Լայպցիգը» կցանկանա հնարավորինս նպաստավոր գնով վաճառել Օլմոյին, իսկ «Ռեալին» դա թույլ է տալիս շատ ավելի մատչելի գնով ձեռք բերել նրան։
Օլմոյի տրանսֆերի համար «Ռեալը» պետք է վճարի 60 միլիոն եվրոյին մոտ գումար, ինչը բավականին ընդունելի արժեք է ակումբի համար ու բոլորովին չի խոչընդոտի Ջուդ Բելինգեմի տրանսֆերն իրականացնելուն։
Բացի այդ, Պերեսին դուր է գալիս իսպանացի խաղացող ձեռք բերելու գաղափարը։ Նա արդեն իսկ սկսել է ակտիվորեն զբաղվել գործարքով, քանի որ Օլմոյին իրենց կազմում են ցանկանում տեսնել նաև «Մանչեսթե Յունայթեդը», «Արսենալը», «Տոտենհեմը», «Բարսելոնան» ու «Միլանը»։
Los Merengues, Realmadrid.am