• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Չեմպիոնների լիգայի վիճակահանություն․ Հայտնի են «Ռեալի» մրցակիցները

Հոդվածներ

Չեմպիոնների լիգայի վիճակահանություն․ Հայտնի են «Ռեալի» մրցակիցները
29.08.2024
7931 0

Հայտնի են Չեմպիոնների լիգայում «Ռեալի» մրցակիցներն՝ ընդհանուր փուլում։

Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլում «Ռեալը» տնային հանդիպումներ կանցկացնի «Բորուսիա Դորտմունդի», «Միլանի», «Զալցբուրգի» և «Շտուտգարտի» հետ։ «Արքայական ակումբը» կհյուրընկալվի «Լիվերպուլին», «Ատալանտային», «Լիլին» և «Բրեստին»։


Ընդհանուր փուլում յուրաքանչյուր թիմը անցկացնում է 8 հանդիպում՝ 4–ը տանը, 4–ը՝ դրսում։

Բոլոր 36 ակումբները զետեղված են մեկ աղյուսակում։ 1/8 եզրափակիչի ուղեգիր միանգամից նվաճում են այն թիմերը, որոնք զբաղեցնում են առաջին 8 տեղերը։ 9–ից 24–րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը կանցկացնեն անցումային խաղեր, իսկ 25–ից 36–րդ տեղը զբացեցրածները կլքեն մրցաշարը։



Ամենակարդացված