ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես որոշում կայացրեց փոխել Սուպերգավաթի անցկացման վայրը՝ Ռուսաստանի Կազան քաղաքին զրկելով այդ իրավունքից, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը:
ՈԻԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը կկայանա Հունաստանի մայրաքաղաք Աթենքում:
Եվ այսպես, օգոստոսի 16-ին «Գեորգիոս Կարաիսկակիս» ստադիոնում ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի համար կպայքարեն Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունների հաղթողները:
Fanat, Realmadrid.am