Լա լիգայի 35-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» կմրցի «Ատլետիկոյի» հետ:
Ինչպես հաղորդում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը, տանտերերը այդ խաղին հանդես կգան այն նույն մարզաշապիկով, որով խաղացել էին «Ռեալի» դեմ (1:2):
Հատկանշական է, որ կատալոնական ակումբը չէր պլանավորել ևս մեկ անգամ օգտագործել այդ մարզաշապիկը, սակայն, հաշվի առնելով բազմաթիվ երկրպագուների խնդրանքը՝ այդպիսի որոշում է կայացվել:
Հիշեցնենք, որ մարզաշապիկը խորհուրդը կապված է Կատալոնիայի դրոշի հետ:
«Բարսելոնա» - «Ատլետիկո» հանդիպումը կայանալու է մայիսի 8-ին՝ Երևանի ժամանակով 18:15-ին:
Fanat, Realmadrid.am