• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մոդրիչը՝ Բենզեմայի մասին. «Ուրախ եմ, որ բոլորն այժմ ընդունում են այն, ինչը ես վաղուց գիտեի»

Հոդվածներ

Մոդրիչը՝ Բենզեմայի մասին. «Ուրախ եմ, որ բոլորն այժմ ընդունում են այն, ինչը ես վաղուց գիտեի»
10.08.2022
2841 0

Այսօր Մադրիդի «Ռեալը» Եվրոպայի սուպերգավաթի շրջանակում ուժերն է չափելու «Այնտրախտի» հետ։ 

«Սերուցքայինների» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է ակնկալվող արդյունքի մասին։ 

«Սա մեզ համար յուրահատուկ խաղ է։ Այդ յուրահատկությունը գալիս է այն ճանապարհից, որով մենք անցել են ՉԼ-ն հաղթելու համար։  Մենք պատրաստ ենք, ու հուսով եմ, որ կկարողանանք դա ցույց տալ խաղադաշտում։ Մենք ցանկանում ենք սկսել հաղթել։ Չենք ուզում տեղի ունենա այն, ինչը եղավ 2018-ին». նշել է Մոդրիչը։

Հարցին, թե ի՞նչն է ամենից շատ դուրս գալիս իրեն Բենզեմայի մեջ, խորվաթ ֆուտբոլիստը նշել է. 

«Ամեն բան։ Նա տպավորում է։  Ես այդ ամենը նկատել եմ նրա հետ մարզվելու առաջին իսկ օրվանից։ Ուրախ եմ, որ այժմ բոլորն ընդունում են այն, ինչը ես վաղուց գիտեի։  Բայց եթե կարիք կա առանձնացնելու որևէ մի հատկություն, ապա ես կընտրեմ նրա գոլեր խփելու կարողությունը։ Ես դա չունեմ։

Հիշեցնենք, որ «Այնտրախտի» դեմ հանդիպումը կայանալու է այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին։

Los Merengues, Realmadrid.am