Ֆլորենտինո Պերեսը երեքշաբթի երեկոյան իր ելույթի ժամանակ մի քանի անգամ հիշատակել էր «Ատլետիկո Մադրիդին», և վերջիններս պատասխանել են հեգնանքով, բայց շատ կոշտ: Նրանք արձագանքել են Պերեսի այն մտքերին, որտեղ նախագահը կատակում էր լրագրողների ֆուտբոլային նախասիրությունների շուրջ:
«Մետրոպոլիտանո» մարզադաշտը ներկայացնող ակումբն իր սոցիալական էջերում մեջբերել է ֆունկցիոների խոսերը և հավելել. «Ի՞նչ է պատահել «Ատլետիկո Մադրիդին»: Ինչո՞ւ նրանց չեն թիրախավորում: Լրագրողները, ովքեր ուզում են խլել Մադրիդի հեղինակությունը, ենթադրում եմ, որ Ատլետիկոյից են»: Մոլուցք․ հոգեկան խանգարում՝ առաջացած սևեռուն մտքից»:
Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդի» ղեկավարը նետել էր այնպիսի «մարգարիտներ», ինչպիսիք են. «Ակումբի սեփականատերը սոսիոներն են, այլ ոչ թե մի քանի սևեռված լրագրողներ, ովքեր, ենթադրում եմ, «Ատլետիկոյից» են»:
Վաճառքի մասին ակնարկը
Պերեսը նաև նշել էր. «Ես այն մյուս ակումբներից չեմ, ովքեր տիրացան ակումբին, իսկ հիմա վաճառել են այն ու հարստացել: Ինձ ընտրում են սոսիոները, այլ ոչ թե ուլտրասները»: Սրան «Ատլետիկո Մադրիդը» պատասխանել է X (նախկին Twitter) հարթակում:
Սակայն «Ատլետիկոն» այսքանով չսահմանափակվեց և ավելացրեց ևս մեկ հաղորդագրություն. «Հայցում ենք ձեր ներողամտությունը, համակարգում իրականացվում են կարգավորումներ: Վստահ ենք, որ սովորական սպասարկումը կվերականգնվի հնարավորինս շուտ»:
Հայերեն