Դանի Օլմոյի ծառայություններով հետաքրքրված են մի շարք եվրոպական ակումբներ։
Daily Mail-ի փոխանցմամբ, իսպանացի ֆուտբոլիստին հետևում են «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Տոտենհեմը», «Չելսին» և Մադրիդի «Ռեալը»։
Օլմոյի գործող պայմանագիրը «Լեյպցիգի» հետ նախատեսված է մինչ 2027 թվականի ամառը։ Ըստ այդ պայմանագրի նրա հրաժարագինը կազմում է 60 մլն եվրո։
Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում Օլմոն մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am